News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռումինիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել Միխայ Ռեզվան Ունգուրյանուի կառավարությանը:

Կառավարությունը ցրելու մասին որոշման օգտին, որը կսրի Ռումինիայի ներքաղաքական իրավիճակը, քվեարկել է 236 պատգամավոր, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

Երկրի նախագահ Տրայան Բեսեսկուն արտաքին հետախուզության ղեկավար Միխայ Ռեզվան Ունգուրյանուին հանձնարարել էր նոր կառավարություն ձեւավորել 2012թ. փետրվարի սկզբին, երբ բազմաթիվ հանրահավաքներից հետո Էմիլ Բոկի ղեկավարած նախկին կառավարությունը ցրվեց:

Հանրահավաքներն սկսել էին ժողովրդի կողմից սիրված առողջապահության փոխնախարար Ռաեդ Արաֆաթի հրաժարականից հետո, որը բողոքում էր դրսից թելադրված հակաճգնաժամային միջոցառումների դեմ: Ցուցարարները պահանջում էին նախագահի եւ կառավարության ղեկավարի հրաժարականը, որոնք ընդունել էին ԱՄՀ-ի եւ Եվրամիության տնտեսությունը փրկելու ծրագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ