News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իրանական «Արաննյուզ» լրատվական կայքը հաղորդում է, որ Ադրբեջանը երկրի հարավում գտնվող «Սիտալչայ» ավիաբազան տրամադրել է Իսրայելին: Կայքը վկայակոչում է ադրբեջանցի նախկին զինվորականի, ով ստիպված է եղել լքել իր տունը հենց ավիաբազայի հանձնման պատճառով:

«Մեր իշխանությունները այլ ուժերի խղճահարությանն են թողել թե իրենց, թե մեր հայրենիքը»,- ասել է ադրբեջանցի զինվորականը` նկատելով, որ Բաքվից 50 կմ հեռավորության վրա գտնվող ավիաբազան ամենահարմարն է Իսրայելի ռազմական օդուժի ինքնաթիռների շահագորման համար:

Նա նաեւ նշել է, թե Իսրայելն ու Ադրբեջանը պայմանավորվել են օգտագործել եւս չորս չօգտագործվող ռազմակայաններ, որոնք ժառանգություն էին մնացել խորհրդային ժամանակներից, գրում է Izrus կայքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ