News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, «Արզնի 1-Երեւան» ջրատարի վրա վթարի կանխարգելման եւ ջրամատակարարման վերականգնման աշխատանքների հետ կապված, ապրիլի 27-ին ժամը 18.00-ից մինչեւ ապրիլի 28-ը ժամը 18.00-ն կդադարեցվի Երեւանի որոշ տարածքների ջրամատակարարումը:

Մասնավորապես, ջուր չի լինի հետեւյալ տարածքներում.

Էրեբունի վարչական շրջանում` Ս. Դավիթ, Որմնադիրներ, Սարի-Թաղի 1-ին եւ 2-րդ փողոցների, Խորենացի 160-280 հասցեների, Սարի-Թաղի 3-10 շարքերը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Տպել
Ամենաշատ