News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Մեքսիկայում յուրահատում միջոց են գտել, թե ինչպես ստիպեն շուն պահողներին մաքրել իրենց շների կեղտերը: Terra ինտերնետ-պորտալը առաջարկել է շուն պահողներին անվճար ինտերնետ տրամադրել, փոխարենը նրանք պետք է մաքրեն իրենց շների կեղտերը: Այդ նպատակով Մեխիկոյի տասնյակ այգիներում հատուկ աղբանոթներ են առանձնացվել:

Բացի այդ, երբ շան կղանքով լի պարկը նետում ես աղբանոթի մեջ, համակարգն անմիջապես կշռում է այն եւ դրան համապատասխան միացնում Wi-Fi-ը: Ընդ որում ինտերնետ հասանելիությունը բացվում է այգու բոլոր այցելուների համար, հաղորդում է «Ռոսբալտը»:

Որպեսզի մարդիկ աղբանոթի մեջ այլ աբղ չթափեն, Terra դրանցից յուրաքանչյուրի կողքին հսկող է կանգնեցրել: Նրանք պարտականությունների մեջ է մտնում նաեւ շան տերերին համապատասխան պարկեր տալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ