News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Արմավիր քաղաքի «Կարմիր կամուրջ» կոչվող կամրջից ցած է նետվել զինվորական Գեւորգ Հայրապետյանը:

Ապրիլի 27-ին ժամը 16.25-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Արմավիր քաղաքի «Կարմիր» կամուրջ կոչվող կամրջից ինքնասպանություն գործելու նպատակով զինվորական է նետվել: Նա կոտրել է ոտքը: Այնտեղ է մեկնել ոստիկանության Արմավիրի մարզի  քննչական բաժնի պետի տեղակալ Բաբլումյանը, քննիչ Զրեյանն իր օպեր խմբով, փորձագետ Գալստյանը, ՀՀ ՊՆ Արմավիրի մարզի կայազորի ՌՈ բաժնի հետաքննիչ Գեւորգյանը:

Պարզվել է, որ նույն օրը ժամը 16.00-ին Գեւորգ Դավիթի Հայրապետյանն է ցած նետվել կամրջից, ով ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող է: Վերջինս գտնվել  է արձակուրդում ապրիլի 3-ից մինչեւ մայիսի 2-ը:

ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ զինծառայողը տեղափոխվել է Երեւանի կենտրոնական հոսպիտալ, նրա վիճակը կայուն ծանր է:

Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են, ՀՀ ՊՆ Արմավիրի կայազորի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ