News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում «Դեղատուն հոգու համար» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը: Արվեստասեր հասարակության դատին ներկայացված ժամանակակից նկարիչների եւ քանդակագործների 100-ից ավելի ստեղծագործություններով փորձ էր արված մեկ ընդհանուր գաղափարի ներքո ներկայացնել հայ գրականությունը, հայ գրողի ու համաշխարհային գրականության հայտնի կերպարները: Աշխատանքները հիմնականում կերպարվեստի եւ քանդակագործության նմուշների տեսքով էին ներկայացված: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է սրահում, ծանոթացել ներկայացված գործերին, զրուցել հեղինակների հետ: 

Շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին մշակութային օջախներին եւ հատկապես «ՀայԱրտ» մշակութային կենտրոնին ցուցաբերվող մշտական աջակցության համար, կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանն ընդգծել է, որ նման վերաբերմունքն ինքնին պարտավորեցնում է հնարավորին բարձրաճաշակ ու մնայուն աշխատանքով հանդես գալ:

Ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ հանրության դատին է հանձնվել նաեւ քանդակագործ Հերիքնազ Գալստյանի հեղինակած «Մշո ճառընտիրը փրկող կանայք» արձանախմբի մանրաքանդակը:

Ցուցահանդեսի շրջանակում, Հայաստանում հավատարմագրված դեսպանների օժանդակությամբ,  ներկայացվել էին նաեւ տարբեր ազգությունների հեղինակների գրքեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ