News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում, սկսած ապրիլի 27-ից, արգելված են զանգվածային միջոցառումները:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով «Սեգոդնյա» թերթը, համապատասխան հանձնարարությունը տվել է մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Դնեպրոպետրովսկում ապրիլի 27-ին պայթյունների շարք է տեղի ունեցել, որից տուժել է 29 մարդ: Նրանցից 10-ը դեռահասներ են: 5 մարդ ծանր վիճակում է, նրանցից երկուսին վիրահատել են:

Նրանցից մեկի ոտքն անդամահատել են:

Հայաստանի ԱԳՆ տվյալներով, տուժածների մեջ հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ