News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հրաժարական չի տա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՕԵԿ մամուլի քարտուղար Հարություն Ամիրյանը` մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը գյուղնախարարի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը:

«Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- նշեց մամուլի քարտուղարը:

Ի դեպ, վերջին օրերին բազմաթիվ մարդիկ լքեցին ՕԵԿ համամասնական ընտրացուցակը, այդ թվում նաեւ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Հարություն Ամիրյանի խոսքով, ինքնաբացարկը ՕԵԿ-ի եւ Մանուկ Վարդանյանի քաղաքական որոշումն էր, իսկ ինքնաբացարկ տված բոլոր անձինք այլ ձեւով են իրենց նպաստը բերելու հարազատ կուսակցությանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ