News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Բջջային հեռախոսների շուկայում հարավկորեական հսկան` Samsung-ը, առաջ է անցել երկարամյա առաջատար ֆիննական  Nokia ընկերությունից, իսկ սմարթֆոնների շուկայում մի կողմ է թողել ամերիկյան Apple ընկերությանը:

Ինչպես հաղորդում է «Ռիդուսը», 2012թ. հունվար-մարտ ամիսներին Samsung-ը վաճառել է 36% -ով ավելի բջջային սարք, քան մեկ տարի առաջ (93,5 մլն` 68,9 միլիոնի դիմաց)` գրավելով շուկայի մեկ քառորդը: Nokia-ին հաջողվել է վաճառել 82,7 մլն հեռախոս:

Տարվա ընթացքում ընկերության սմարթֆոնների վաճառքի ծավալն ավելացել է եռակի` հիմնականում Galaxy մոդելի հաշվին:

Արդյունքում Samsung-ին է պատկանում սմարթֆոնների մրջազգային շուկայի 30,6%-ը, իսկ Apple-ը երկրորդ տեղում է` 24,1%-ով:

Կորեական ընկերության մաքուր եկամուտը հասել է ռեկորդային` 4,44 մլրդ դոլարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ