News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Հայաստանի ոստիկանությունը տեսանյութ է տարածել ապրիլի 25-ին տեղի ունեցած ավազակային հարձակման վերաբերյալ։

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ապրիլի 25-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին էր դիմել 52-ամյա Արտուշ Հ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, դիմակավոր երեք անձինք մուտք են գործել Աղնջաձոր գյուղում գտնվող իր առանձնատուն, կպչուն ժապավենով կապել կնոջ ձեռքերն ու ոտքերը եւ զենքի սպառնալիքով տնից հափշտակելով մոտ 2.000.000 դրամ արժողության ոսկյա զարդեր եւ 1.700.000 դրամ, դիմել են փախուստի:

Նույն օրը, ժամը 11.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Վայոց ձորի մարզային վարչության, Եղեգնաձորի բաժնի եւ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, ՈԿՖ բանավանի կամրջի վրա կանգնեցրել են «Լեքսուս»  մակնիշի ավտոմեքենա, որի վարորդին՝  25-ամյա Արեգ Ղազարյանին եւ ուղեւորներ՝ 48-ամյա Արմեն Առաքելյանին, 28-ամյա Ասատուր Հակոբյանին  եւ 44-ամյա Բախշի Դավթյանին բերման են ենթարկել ոստիկանություն:

Ավտոմեքենայի զննությամբ հետեւի ձախ նստելատեղից հայտնաբերվել է «ԱԿ-74» տիպի առանց խզակոթի ինքնաձիգ, երկու պահունակ, 5.45 մմ տրամաչափի 60   փամփուշտ, Ա. Առաքելյանի մոտից՝ 43.800 դրամ, 55 կտոր ոսկյա զարդեր, Բ. Դավթյանի մոտից` 1.201.000 դրամ, 2 ԱՄՆ դոլար, 5 ոսկյա մատանի եւ մեկ  ոսկյա ժամացույց, Ա. Հակոբյանի մոտից` 13.000 դրամ եւ ծալովի դանակ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով:

Արեգ Ղազարյանը, Արմեն Առաքելյանը, Ասատուր Հակոբյանը եւ Բախշի Դավթյանը կալանավորված են:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ