News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը դատապարտել է Մաշտոցի պուրակի ակտիվիստների նկատմամբ ոստիկանների կիրառած բռնությունները:

«Այսօր, ապրիլի 29-ին, բնապահպանական խնդիրներով մտահոգ մի խումբ քաղաքացիներ շուրջօրյա նստացույց հայտարարելու նպատակով փորձել են վրան տեղադրել Մաշտոցի պուրակում, ինչին ոստիկանությունը արձագանքել է անհամաչափ ուժ կիրառելով նրանց հանդեպ: Ինչպես հստակ երեւում է միջադեպի տեսաձայնագրությունից` ոստիկանները, այդ թվում՝ պարետապահակային ծառայության հատուկ գունդը (կարմիր բերետավորներ), առանց նախազգուշացման, առանց որեւէ պահանջ ներկայացնելու եւ առանց օրենքով սահմանված այլ ընթացակարգերի պահպանման ուժ են կիրառել խաղաղ գործողություն իրականացնող քաղաքացիների հանդեպ և առգրավել նրանց տեղադրած վրանները:

Մեր ունեցած տեղեկություններով ոստիկանության կիրառած բռնությունների հետևանքով տասից ավելի ակտիվիստներ մարմնական տարբեր չափի վնասվածքներով դիմել են պուրակին հարակից՝ Մարգարյան հիվանդանոց՝ հետազոտության և բուժօգնության համար:

Քաղաքացիներից մի քանիսը նաեւ բերման են ենթարկվել ՀՀ Ոստիկանության Կենտրոն բաժանմունք, սակայն քիչ անց ազատ են արձակվել:

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը դատապարտում է  ոստիկանության կողմից քաղաքացիների հանդեպ կիրառված բռնի գործողությունները ու այլ ապօրինությունները եւ պահանջում, որպեսզի կատարվածի համար պատասխանատուները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,- ասված է շտաբի հայտարարության մեջ: 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ