News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Շենգավիթ վարչական շրջանն ընգրկող թիվ 11 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրած «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, «որպես Շենգավիթում ծնված եւ մեծացած մարդ», խնդրեց շենգավիթցիների աջակցությունը, որպեսզի լուծի նրանց բազմաթիվ խնդիրները՝ աշխատատեղեր, ասֆալապատում եւ այլն:  Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ՕԵԿ-ի շենգավիթցիների հետ հանդիպման ժամանակ ասաց Հեղինե Բիշարյանը: Կուսակցության՝ շենգավիթցիների հետ հանդիպումը բացեց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: «Ես ձեզանից մեկն եմ, ուզում եմ ձեր աջակցությունը, որպեսզի ձեր ձայնը բարձրացնեմ ԱԺ ամբիոնից, ուզում եմ ձեր բեռը վերցնել իմ ուսերին, պայքարել, որպեսզի շենգավիթցին գիշերը  տուն գնալիս չվախենա, չընկնի...»,- ասաց նա:

ՕԵԿ փոխնախագահը իր ելույթում նշեց նաեւ, որ ծնվել եւ մեծացել է Շենգավիթում, Շենգավիթը իրենց օրրանն է եւ ՕԵԿ-ը շատ է սիրում շենգավիթցիներին: «Ես ուզում եմ ծառայել իմ համայնքի բնակիչներին»,- ասաց Հեղինե Բիշարյանը՝ հավելելով,որ  ամեն օր այցելում է նրանց եւ տեսնում նրանց բազմաթիվ խնդիրները:

Պատգամավորության թեկնածուն հավաքվածներին կոչ արեց  աջակցել եւ սատարել իրեն՝ շետելով, որ պատրաստ է պայքարելու նրանց  խնդիրների լուծման համար, եւ որ «իմ հաղթանակը շենգավիթցիների հաղթանակն է»:

Ելույթից հետո ՕԵԿ-ական տիկնոջը ծաղիկներ նվիրեցին, աղավնիներ թռցրին օդ: Հեղինե Բիշարյանի օգտին քվերակելու կոչ արեցին նաեւ նրա կուսակցական ընկերները: ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը իր ելույթում նշեց, որ բացի նրանից, որ այս վարչական շրջանն ընդգրկող երկու ընտրատարածքում կուսակցությունը մեծամասնականով առաջադրել է երկու թեկնածուների՝ Հեղինե Բիշարյան եւ Ռոբերտ Մասումյան, կուսակցության համամասնական ցուցակում եւս կան շենգավիթցիներ՝ Լեւոն Դոխոլյանը, Անդրանիկ Մկրտչյան եւ այլք:

Արթուր Բաղդասարյանի համոզմամբ՝  Հեղինե Բիշարյանը վաղը զբաղվելու է շենգավիթցիների դարդուցավով: «Ես վստահ եմ, որ Հեղինեն կպայքարի ձեր խնդիրների լուծման համար», -ասաց ՕԵԿ ղեկավարը: Իսկ Ռոբերտ Մասումյանը, նրա ներկայացմամբ, «թաղի մարդ է, ժողովրդի մարդ է, գիտի բոլոր խնդիրները եւ կարող է լուծել դրանք»:

Տպել
Ամենաշատ