News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները հրապարակելու առաջարկի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարանի նիստը կկայանա մայիսի 5-ին, ժամը 10:00-ին:

Այս հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությամբ հանդես էին երեկ ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ստեղծած քաղաքական ուժերը` ԲՀԿ, ՀԱԿ եւ ՀՅԴ: Սահմանադրական դատարան են դիմել ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պատգամավորները:

Հաշվի առնելով հարցի հնչեղությունը, ՍԴ-ն որոշել է, որ գործի դատաքննությունը կընթանա բանավոր ընթացակարգով:

Քննարկման առարկա լինի նաեւ դիտորդների, վստահված անձանց իրավունքներին եւ լիազորություններին վերաբերող որոշ դրույթների սահմանադրականության հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ