News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս տարվա «Եվրատեսիլի» ենթադրյալ ֆավորիտները, այդ թվում` ռուսական ժողովրդական «Բուրանովյան տատիկները» խումբը չեն գնացել Լոնդոն, որտեղ ապրիլի 29-ի երեկոյան կայացել է եվրոպական երգի մրցույթի մասնակիցների ավանդական համերգը:

Ինչպես հաղորդում է ռադիո vesti FM-ը, մեկը բրիտանական մայրաքաղաք չի հասել վիզային կամ կազմակերպչական խնդիրների, մեկը` շրջագայությունների ժամանակացույցի պատճառով:

Լոնդոնյան Սոհո շրջանի գիշերային ակումբում ամենամյա երեկույթի հյուր են եղել մրցույթի ութ մասնակիցներ: Նման համերգները «Եվրատեսիլի» երկրպագուների համար առաջին տարին չէ, որ անցկացվում են եւ արդեն ավանդույթ են դարձել նրանց համար, ովքեր ցանկանում են նախօրոք գնահատել մրցութային կատարումները:

Լոնդոնում այդ երեկո բեմ բարձրացածների թվում են եղել սլովենուհի Եվա Բոտոն, լիտվացի Դաննի Մոնտելը, հունգարական Compact Disco դուետը, Պորտուգալիայից Ֆիլիպ Սոզան, Վալենտինա Մոնետան Սան Մարինոյից եւ Կալիոպին Մակեդոնիայից, Սաբինա Բաբաեւան` Ադրբեջանից: Բրիտանական հանդիսատեսը առավել ջերմ դիմավորել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Անգունին, որը ծնվել է Ինդոնեզիայում եւ որոշ ժամանակ բնակվել Լոնդոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ