News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրալացի միլիարդատերը մտադիր է կառուցել 100 տարի առաջ խորտակված «Տիտանիկ» զբոսանավի ճշգրիտ կրկնօրինակը եւ այն նավարկության հանել Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի միջեւ:

Բրիսբենի մամլո ասուլիսում Քլայվ Փալմերը հայտարարել է, որ կրկնօրինակի ստեղծումը վստահվել է չինական CSC Jinling ընկերությանը:

Նոր «Տիտանիկի» կառուցման սկիզբ է նշվում 2013թ. վերջը: Մագնատը նավը պատրաստվում է ծով դուրս բերել 2016թ. վերջին:

«Նավը նույնքան շքեղ կլինի, որքան  բնօրինակը, բայց կհամատեղի 21-րդ դարի ժամանակակից տեխնոլոգիաները, նավիգացիոն նորագույն եւ անվտանգության համակարգերը», - ասել է Փալմերը, գրում է polite.ru-ն` հղում անելով ավստրալականThe Sydney Morning Herald-ին:

Լրագրողների այն հարցին, թե կխորտակվի արդյոք նավը, Փալմերն ասել է, որ «նավն, իհարկե, նավաբեկության կենթարկվի, եթե նրանում անցք բացվի»: Միլիարդատերը նաեւ  նշել է, որ նոր նավը կկառուցվի նորագույն տեխնոլոգիաներով, այդ պատճառով էլ նավաբեկության հավանականությունը շատ քիչ կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ