News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Երեւանի եւ Հայաստանի մի շարք բնակավայրերի բնակիչներից NEWS.am-ին տեղեկություններ են հասնում տնային պայմաններում «խոզի գրիպով» հիվանդների բուժման մասին: Ինչպես վկայում են բազմաթիվ զանգերի հեղինակները, շատ դեպքերում տեսամասային բժիշկները A/H1N1 վարակի ակնհայտ ախտանշանների դեպքում արձանագրում են թոքերի սովորական բորբոքում եւ, հանգստացնելով հիվանդներին ու նրանց հարազատներին, կոչ են անում բուժվել տնային պայմաններում: Գործը չի հասնում անգամ վտանգավոր հիվանդության վարակման ճշտման անալիզ նշանակելուն:

Սակայն առավել ճշմարտախոս բժիշկները խոստովանում են, որ Երեւանի հիվանդանոցներում պարզապես հոսպիտալացման համար տեղեր չկան: Ավելին, վերջին ժամերին գործակալությանը հայտնի դարձավ «խոզի գրիպով» լաբորատոր հաստատված վարակման եւս երկու դեպքի մասին: Մի դեպքում՝ տատիկի եւ թոռնիկի առաջարկել են բուժվել տանը՝ անվճար դեղամիջոցներ չտրամադրելով:

Երեկ մայրաքաղաքում, հավաստի տեղեկություններով, մահացել է 1-ամյա մի երեխա, որ հիվանդանոց էր տեղափոխվել «խոզի գրիպի» ախտանշաններով: Տեղեկություններ կան նաեւ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում մահացու 5 դեպքերի մասին: Մեր թղթակիցներին հայտնի է դարձել, որ 30-ամյա մի երիտասարդ, որ ժամանել էր Բելգիայից եւ մահացել է թոքաբորբ ախորոշմամբ, Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Մխիթար Մնացականյանի բարեկամն է:

Միեւնույն ժամանակ Հայաստանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչները շարունակում են պնդել, թե հանրապետությունում որեւէ խնդիր չկա «խոզի գրիպով» հիվանդներին որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու գործում, իսկ դեղամիջոցները տրամադրվում են անվճար: Դեկտեմբերի 9-ի դրությամբ երկրում պաշտոնապես հաստատվել է վարակման 49 դեպք, իսկ աղմուկ հանած մահացու ելքերը գրվում են սեզոնային գրիպի եւ սովորական թոքաբորբի հաշվին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայի արեւելքում թռչնագրիպի բռնկման պատճառով եւս 250 հազար հավ կոչնչացվի
Թռչնագրիպի նոր օջախը, որը հայտնաբերվել էր Սոսա քաղաքում, ութերորդ անգամ է գրանցվում գրեթե 1.5 տարվա ընթացքում...
Հարցում. Պատրա՞ստ ենք արդյոք գրիպի դեմ պայքարին
Հայաստանում դեկտեմբեր-հունվար ամսին գրանցվել է գրիպի, այդ թվում՝ H1N1-ի, եւ ՍՇՎ-ի լայն տարածում...
Տնից դուրս չեն գալիս, տանը խունկ են վառում. ինչպես են երեւանցիները պայքարում գրիպի վարակի դեմ
Սուր շնչառական վարակներից խուսափելու համար երեւանցիները հիմնականում դիմում են ավանդական միջոցների...
Երեւանում բացվել է ՍԾՏՀ ԽՎ սոցիալական հարցերի, մշակույթի եւ կրթության հանձնաժողո
Երեւանյան նիստին մասնակցել են ութ երկրի, այդ թվում` Թուրքիայի պատվիրակները, իսկ Ադրբեջանի պատվիրակությունն այդպես էլ չի ժամանել...
Վրաստանում «խոզի գրիպից» մահացածների թիվը հասել է 23-ի
Հիվանդությունների եւ հասարակության առողջության վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, մարտի 4-ին գրիպից 32 մարդ է մահացել....
Վրաստանում «խոզի գրիպի» զոհերի թիվը հասել է 22-ի
Այս տարի Վրաստանում գրիպից մահացել է 27 մարդ, որոնցից 22-ը՝ «խոզի գրիպից»...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ