News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ ներկայացուցիչներն, այսօր` ապրիլի 30-ին, այցելել են այն վայր, որտեղ տեղի է ունեցել ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը հայ զինծառայողների մեքենայի վրա:

Ապրիլի 27-ին, ժամը 04:15-ի սահմաններում Հայաստանի ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ  Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարահատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով երթեւեկելիս հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը եւ եւս երկու պայմանագրային զինծառայողներ:

Չնայած գործադրված բոլոր ջանքերին` զինծառայողների կյանքը չի հաջողվել փրկել, երկուսը մահացել են Բերդի հիվանդանոցի ճանապարհին, մեկը` հիվանդանոցում: Մեքենայում գտնվող 4 հոգուց երեքը մահացել են, ողջ է մնացել մեկը:

ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Իրժե  Ադերլենը զննել են դեպքի վայրը, դրանից հետո  Ռազմական ոստիկանության բաժանմունքում զննել են բազմաթիվ  կրակահետքերով եւ ականի պայթյունի հետեւանքով վնասված մեքենան: Ինչպես դաշտային օգնականներին հայտնել են Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները,  հարձակմանը նախորդել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքի թռիչքները:

«Մինչ հարձակումը երկու օր նշված տարածքում թռչել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքը` հետախուզական աշխատանք կատարելով», - հայտնել են Պաշտպանության նախարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ