News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուս ընդդիմադիր, «Ձախ ճակատի» առաջնորդ Սերգեյ Ուդալցովը սուտ է անվանել Ուկրաինայի հետ սահմանը գնացքով հատելիս, իբր, իր կալանավորման մասին լուրը: Նա հայտարարել է, որ գտնվում է Մոսկվայում:

«Ես հիմա գտնվում եմ Մոսկվայում, Չգիտեմ ով եւ ինչ նպատակով է տարածում սուտ տեղեկություններ: Դա կամ ինչ-որ մեկի կատակն է, կամ ուղղորդված սադրանք»,-հայտնել է նա, հաղորդում է НТВ-ն:

Ավելի վաղ սահմանապահների կողմից Ուդալցովի ձերբակալման մասին «Ինտերֆաքսին» հայտնել էր «Ձախ ճակատի» նրա կողմնակից Դմիտրի Գալկինը: Ուդալցովն, իբր, պետք է մեկներ Կիեւ, մասնակցելու ձախ ուղղվածության «Պայքար» կուսակցության համագումարին մասնակցելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ