Լոնդոնի օկեանարիումում` Հինդու պինգվինների խմբում ամեն ինչ նման է մարդկանց. ամուսնական սեզոնն սկսվելուն պես այստեղ գողեր են հայտնվում: Օկեանարիումի աշխատակիցները պարզել են, որ որոշ պինգվիններ գողանում են քարերը իրենց հարեւանների բներից, հաղորդում է RBC-ն` վկայակոչելով ITV հեռուստաալիքը:
Գող պինգվինները սպասում են, թե երբ են ցեղակիցները լքելու բները, եւ արագ գողանում են փոքրիկ քարերն ու տանում իրենց մոտ:
Առանձնակի հանդգնությամբ աչքի է ընկնում Վլադիմիր անունով պինգվինը: Նրա հարձակումներից հետո մյուս պինգվիններն սկսել են ավելի զգոն լինել:
Փոքր քարերն օգտագործվում են արուների կողմից, որ հրապուրեն էգերին: Եթե էգն ընդունում է նվերը, քարերով բույն են հյուսում: