News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Գալիք խորհրդարանական ընտրությունները պետք է ավելի շատ լինեն համերաշխության ընտրություններ: Այդ մասին ազդարարել է  Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը` այսօր` ապրիլի 30-ին հանդիպելով Ավան վարչական շրջանի ընտրողների հետ:

«Սիրելի ավանցիներ, ես ձեզ կոչ եմ անում մայիսի 6-ը չհամարել մի շատ կարեւոր օր, չհամարել կենաց ու մահվան կռվի ավարտ կամ սկիզբ, չավելացնել թշնամությունը, այլ ուղղակի ակտիվորեն մասնակցել մեր երկրի խորհրդարանի ձեւավորմանը: Այդ ընտրությունները մեզ համար պետք է լինեն համերաշխության ընտրություններ եւ ոչ թե թշնամանքի ավելացման ընտրություններ: Մենք պետք է գիտակցենք, որ այդ ընտրությունները, իրոք, մեր երկրի համար կարող են ունենալ որոշիչ նշանակություն, բայց ամենից կարեւորը մեր միասնությունն է»,- նշել է Սարգսյանն ու հավելել. «Այո, այդ օրը որոշվելու է, թե որ քաղաքական ուժն է Հայաստանում կառավարելու, որ քաղաքական ուժն է ձեւավորելու կառավարություն, բայց, նորից եմ կրկնում, սիրելի հայրենակիցներ, այդ օրն աշխարհի վերջը չի լինելու: Գալու է մայիսի 7,8,9-ը, կյանքը շարունակվելու է, եւ շատ լավ կլինի, որ մեր կյանքը շարունակվի ավելի հանդարտ, հանգիստ պայմաններում»:

«Մայիսի 6-ին կարողանալու ենք անցկացնել լավագույն ընտրությունները մեր պատմության մեջ: Դա հնարավորություն կտա մեր հայրենիքը դարձնել դրախտավայր»,- նշել է նա:

Ավանում նախագահը ներկայացրել է իր տեսլական Երեւանի զարգացման վերաբերյալ: Նրա կարծիքով, Երեւանն ունի երկու առանցքային խնդիր: «Առաջինը Երեւան քաղաքի բեռնաթափումն է եւ որոշ ծանրաբեռնվածության մարզերի վրա բաժանումը: Իսկ երկրորդը` Երեւանի պատմամշակութային հուշարձանների պահպանումն ու հնարավորինս վերականգնումն է»,- ասել է Սերժ Սարգսյանը` նկատելով, որ հայության մայրաքաղաքում պետք է հաճելի լինի ապրելը:

ՀՀԿ նախագահը ավանցիներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել ընտրություններին, համամասնական ընտրակարգով ձայն տալ ՀՀԿ-ին, իսկ մեծամասնական ընտրակարգով` Ռուբեն Հայրապետյանին, ով, ըստ Սարգսյանի, կարող է համայնքը արժանավայել ներկայացնել խորհրդարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ