News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետ Սուրիկ Խաչատրյանը քարոզարշավից գոհ է: Այս մասին թերթի հետ զրույցում հայտնեց անձամբ մարզպետը եւ վստահեցրեց, որ Սյունիքում ոչ մի միջադեպ չի գրանցվել, բոլոր թեկնածուների համար էլ հավասար պայմաններ են ստեղծված:

«Ոչ մեկ ոչ մեկին չի խանգարում»,- հավաստիացրեց նա եւ ընդգծեց, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավն էլ է նորմալ անցել, նաեւ եւս մեկ անգամ հերքեց, թե սյունեցիներին ստիպել է ԲՀԿ քարոզարշավին չգնալ:

Թե քանի ձայն կհավաքի ՀՀԿ-ն Սյունիքում, մարզպետը խուսափեց կանխատեսումներ անելուց եւ նշեց, թե միայն մայիսի 6-ի երեկոյան կարող է հարցին պատասխանել:

Հարցը, թե վստա՞հ է, որ ՀՀԿ-ն է մարզում ամենաշատ ձայներ հավաքելու, մարզպետին զայրացրեց. «Այսինքն` ինչ ա՞ նշանակում Հանրապետականն ա հաղթելու, բա ի՞նչ ա անելու Հանրապետականը, որ չի հաղթելու: Հաղթելու ա, բա ի՞նչ ա անելու: Ի՞նչ կասկածելու բան կա, որ հարցնում ես»:

Դիտարկումը, որ գուցե, օրինակ, ԲՀԿ-ն հաղթի, մարզպետին ընդհանրապես հունից հանեց: Նա շտապեց հայտնել, որ «արդեն զբաղված է» եւ անջատեց հեռախոսը»,- գրում է թերթը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ