News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել  ապրիլի 18-ին Արաբկիրում տեղի ունեցած միջադեպի մասին, որի հետեւանքով մահացել էր ԲՀԿ-ական Ժորա Կարապետյանը:

«Նա ժամը 03:30-ի սահմաններում ձախ քունքային հատվածի «էպիդուրալ հեմատոմա» ախտորոշմամբ դիմել է Միքայելյանի անվան բժշկական կենտրոն եւ հայտնել, թե Կոմիտասի պողոտայի թիվ 56 շենքի աստիճաններից է վայր ընկել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, եւ հաջորդ օրը Արաբկիրի 19 փողոցում Ժորա Կարապետյանին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալվել էր Սարիբեկ Հարությունյանը: Հարուցվել է քրգործ ՀՀ քրօր. 112 հոդվածի հատկանիշներով:

Հավաստի աղբյուրի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել անհեթեթ պատճառով: Ժ. Կարապետյանը եւ Ս. Հարությունյանը  «սեկա» են խաղացել հենց Արաբկիրի Բանջարանոցային փողոցում  գտնվող ԲՀԿ շտաբում, որի ընթացքում վիճել են, ինչն էլ շարունակվել է դաժան ծեծկռտուքով եւ խաղընկերոջ մահով: Ի դեպ, ԲՀԿ-ական է նաեւ Սարիբեկ Հարությունյանը»,- գրում է «Հրապարակը»:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ