News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հերքել է որոշ լրատվամիջոցների տեղեկատվությունն այն մասին, որ  Վաշինգթոնը պատրաստ է Իրանին թույլ տալ ուրանը հարստացնել մինչեւ 5%` որոշակի զիջումների դեպքում:

«Ես չգիտեմ, թե որտեղից է այդ տեղեկատվությունը: Հնարավոր է, այն անհաջող հոդվածից է, որը ես տեսել եմ  հանգստյան օրերին…

Ես կասեի, որ մեր դիրքորոշումը նույնն  է մնում, որ մենք ուզում ենք, որ Իրանը կատարի իր միջազգային պարտավորությունները, այդ թվում դադարեցնի ուրանի հարստացումը, որը պահանջում են ՄԱԿ-ի մի քանի բանաձեւերը», - ապրիլի 30-ի ճեպազրույցում ասել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:

Նա ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունների հետ ցանկացած մանրամասներ կքննարկվեն «վեցյակի» բանակցային սեղանի շուրջ, հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, տեղեկատվությունն այն մասին, որ ԱՄՆ-ի ղեկավարությունում հանգում են  Իրանի միջուկային ծրագրի լուծման համար փոխզիջման տարբերակի, հայտնվել էր  Los Angeles Times թերթում: Հրատարակչությունը, հղում անելով ամերիկյան աշխատակազմի իր աղբյուրներին, նշել էր, որ Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ միջազգային վերահսկման փոխարեն  ԱՄՆ-ը կարող է համաձայնել, որ Իրանն ուրանը հարստացնի մինչեւ 5%:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ