News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Թիվ 11 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Արշակ Բանուչյանի եւ Հայ ազգային կոնգրես դաշինքի քարոզչական նյութերը բաժանելիս, ապրիլի 30-ին հարձակման է ենթարկվել ընտրարշավին հետեւող անկախ դիտորդը՝ «Հելսինկյան ասոցացիայի» ներկայացուցիչ Արման Վեզիրյանը: Այս մասին հաղորդում է Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբը:

«Սեդրակ Սարգսյան փողոցում, մոտ 45 տարեկան մի տղամարդ, նախ՝ խոչընդոտել է քարոզչական նյութեր բաժանող ակտիվիստների աշխատանքը, հետո հարվածել Արման Վեզիրյանին:

Մենք խստորեն դատապարտում ենք անկախ դիտորդի, ինչպես նաեւ թեկնածուի համակիրների նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունը: Միաժամանակ՝ պատկան մարմիններից պահանջում ենք անհապաղ հայտնաբերել ու պատժել այդ բռնարարքի հեղինակին»,-ասված է շտաբի տարածած հաղորդագրությունում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ