News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հայ դիվանագետները արտասահմանում պետք է ոչ թե պտտվեն էլիտար շրջանակներում, այլ ատամներով պայքարեն արտահանվող հայկական ապրանքների շուկաների համար: Այս մասին, այսօր` մայիսի 1-ին, կարծիք է հայտնել ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող, պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքով, նման պահանջ է ենթադրում ՀՅԴճի նախընտրական ծրագիրը:

«Մենք խոսում ենք նվազագույն աշխատավարձի, բյուջետային ծախսերի ավելացման մասին: Եթե դուք հարցնեք, թե ինչպիսի միջոցառումներով կարելի է դա ապահովել, ես կարող եմ ասել, որ առաջին հերթին դա բիզնեսի համար պայմանների բարելավումն է եւ տնտեսությունն ստվերից դուրս բերելը: Ուստի մասնավոր զրույցներում մեր ծրագրին հավանություն են տալիս անգամ կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները: Նրանք հո գիտեն, թե որքան գումար չի վճարվում բյուջե»,- նշել է դաշնակցական գործիչը:

Նրա խոսքով, տեղական արտադրության աճը պետք է ուղեկցվի նաեւ արտաքին շուկաների համար պայքարով եւ հայ դիվանագետների առավել ակտիվ լոբբինգով: «Այդ դեպքում երկրի ներսում պետությունը պետք է նույնկերպ պայքարի տեղական արտադրության որակի համար»,-հայտարարել է Հովհաննիսյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ