News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մայիսմեկյան տոնական երթից հետո, Հայաստանի կոմկուսի կողմնակիցները նախընտրական հանրահավաքի են հավաքվել Երեւանի Շահումյանի անվան հրապարակում:

Դիմելով ներկաներին, Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն ընդգծել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ակտիվորեն մասնակցելու անհրաժեշտությունը: «Կա միայն մեկ կուսակցությունը, որը ցույց է տալիս Հայաստանն այս աղետալի վիճակից դուրս բերելու միակ ճշմարիտ ճանապարհը: Դա սոցիալիստական զարգացման ճանապարհն է, ժողովրդի ունեցվածքը պետությանը եւ սովորական աշխատավորներին վերադարձնելու ճանապարհն է, ուստի այլ ընտրություն չկա:

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են վերականգնել սոցիալիստական համակարգի սոցիալական ձեռքբերումները, դրանց արդյունավետ կիրառումը ժամանակաից պայմաններում, պետք է կիրակի օրը քվեարկեն միայն ու միայն կոմկուսի օգտին»,-ասել է Թովմասյանը, հավելելով, որ Կոմկուսը հանդես է գալիս «Հավերժ Ռուսաստանի հետ» կարգախոսով, որը չի կորցրել իր արդիականությունը:

«Հայաստանի ներկա ղեկավարությունն, ընդհանուր առմամբ, հավասարակշռված քաղաքականություն է վարում, ուղղված հայ-ռուսական հարաբերություններին, սակայն ԱԺ ձգտող մի շարք ընդդիմադիր արեւմտամետ ուժերին չեզոքացնելու համար, նոր խորհրդարանում Կոմկուսի ներկայության անհրաժշտությունը դառնում է էլ ավելի արդիական»,-ընդգծել է նա:

Միավորված առաջադիմական կոմունիստական կուսակցության ղեկավար Վազգեն Սաֆարյանն էլ նշել է, որ երկու կոմկուսների միավորված հանդես գալը հաջողության կհանգեցնի մայիսի 6-ի ընտրություններում:

Հանրահավաքն ավարտվել է Խորհրդային Հայաստանի հիմնի խնչյունների ներքո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ