News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը Հայաստան այս շաբաթ կկազմի ավելի քան 70 մասնակից: Պատվիրակությունը, որը կդիտորդի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները, կգլխավորի Ֆրանսուա Քսավյե դե Դոննեան Բելգիայից:

ԵԱՀԿ գործող նախագահ եւ Իռլանդիայի փոխվարչապետ Էյմոն Գիլմորը նշանակել է պարոն դե Դոննեային հատուկ համակարգող` ղեկավարելու ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելությունը, որը ներառելու է ավելի քան երկու հարյուր դիտորդներ:

Դե Դոննեան` Բելգիայի խորհրդարանի պատգամավոր եւ Բրյուսելի նախկին քաղաքապետ, մասնակցել է մի շարք ընտրական դիտորդական առաքելությունների, այդ թվում նաեւ որպես Ուկրաինայում 2010թ. նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ:

«Հայաստանի աշխարհագրական դիրքը` գտնվելով Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկում, առավել մեծ ռազմավարական կարեւորություն ունի տարածաշրջանում ժողովրդավարության առաջխաղացման տեսանկյունից: Այս տարվա նորարարական տեխնոլոգիաների կիրառումը` ներգրավելու քաղաքացիներին ընտրական գործընթացին, կրթելու ընտրողներին եւ խրախուսելու քաղաքացիական մասնակցությունը խոստումնալից զարգացում է», - ասաց դե Դոննեան ու հավելել. «Ես ակնկալում եմ  առաջնորդել մեր պատվիրակությունը` դիտորդելու այս տարվա խորհրդարանական ընտրությունները, որոնք հուսով եմ` կդրսեւորեն Հայաստանի ներուժը` կյանքի կոչելու ԵԱՀԿ առջեւ ստանձնած իր հանձնառությունները եւ ծառայելու որպես մոդել տարածաշրջանի հետագա ընտրությունների համար»:

ԵԱՀԿ-ն կգնահատի Հայաստանի ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ հանձնառություններին` ամրագրված 1990 թ. Կոպենհագենի փաստաթղթում, որի տակ Հայաստանը ստորագրվել է: Դե Դոննեան ԵԱՀԿ անունից հանդես կգա հետընտրական հայտարարությամբ երկուշաբթի`  մայիսի 7-ին կայանալիք մամլո ասուլիսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ