News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու, Լեւոն Տեր-Պետրոսյանի զարմիկ Տիգրան Տեր-Պետրոսյանի հրապարակային քաղաքական գործունեությունն այս օրերի ընթացքում սկսվում եւ ավարտվում է բողոք գրելով: Այս մասին, այսօր` մայիսի 1-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նույն ընտրատարածքում առաջադրված լրագրող Գոհար Վեզիրյանն` անդրադառնալով իր եւ նույն ընտրատարածքում առաջադրված Լյովա Խաչատրյանի դեմ՝ չսահմանված վայրերում նախընտրական պաստառներ փակցնելու խնդրով նրա մի քանի բողոքներին:

«Տիգրան Տեր-Պետրոսյանն անելիք չունի, բողոք պիտի գրի, մարդը ինչո՞վ զբաղվի, մի բանով պետք է զբաղվի՞, թե՞ չէ: Հիմա  մարդը գործ չունի անելու, դրել է, դրանով է  զբաղվում»,- ասաց լրագրողը:

Ի դեպ, երբ սկզբից Գոհար Վեզիրյանին հարցրեցինք, թե ինչպես է վերաբերում Տիգրան Տեր-Պետրոսյանի` իր դեմ ուղղված բողոքներին, դա հետեւողական գործունեություն է, թե` չէ, նա պատասխանեց. «Տիգրան Տեր-Պետրոսյանն անելիք չունի, բողոք պիտի գրի, բա ի՞նչ անի»:

Իսկ երբ նշեցինք, որ ձեր մրցակիցն է, ում սատարում է ՀԱԿ-ը, նա արձագանքեց. «Իմ մրցակիցը ԲՀԿ-ից Լյովա Խաչատրյանն է եւ «Բենզին Ռուբոն», որը չգիտես ինչու ամաչել է իր բուկլետի մեջ գրել, որ «Օրինաց երկիր» կուսակցությունից է»,- ասաց նա` հավելելով, որ «Բենզին Ռուբոն» ոչ միայն գրքույկում չի նշել, որ ՕԵԿ թեկնածուն է, այլեւ շատ մարդկանց խաբել է, թե ՕԵԿ-ի հետ կապ չունի»:

Ինչ վերաբերում է Տիգրան Տեր-Պետրոսյանի բողոքներին, պատգամավորության թեկնածուն եւս մեկ անգամ  վերահաստատեց իր հայտարարությունը, որ «համախոհները գալիս են իր շտաբ, քարոզչական նյութեր են իրենից խնդրում, որպեսզի տանեն իրենց տներում, սենյակներում, անկողինների վրա փակցնեն ու տանում են այդ պաստառները չգիտեմ որտեղ են փակցնում». «Ես ասել եմ` թող դրանով զբաղվի ոստիկանությունը, մարդկանց ինքնաբուխ ակցիան ես չեմ կարող վերահսկել, թող ոստիկանությունն ինքնաբուխ ակցիան վերահսկի եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկի»,- նշեց լրագրողը:

Նշենք, որ թիվ 12 ընտրատարածքում առաջադրվել է «Ժառանգությունից» Անահիտ Բախշյանը,  ՀՅԴ-ից Կառլեն Գեւորգյանը, ԲՀԿ-ից Լյովա Խաչատրյանը, ՕԵԿ-ից  Ռոբերտ Մասումյանը, ՀԱԿ-ից Տիգրան Տեր-Պետրոսյանը, անկուսակցական Գոհար Վեզիրյանը,  Տիգրան Տեր-Պետրոսյանը դիմում-բողոք էր ներկայացրել ԿԸՀ եւ նշել էր, որ նույն ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածուներ Գոհար Վեզիրյանը եւ Լյովա Խաչատրյանը խախտել են ՀՀ ԸՕ-ի 20-րդ հոդվածի 2-րդ եւ 18-րդ հոդվածի 8-րդ կետում ամրագրված նախընտրական քարզոչությամբ սահմանված կարգը: Նրանք չսահմանված տեղում մասսայաբար տեղադրել են քարոզչության նյութեր՝ մասնավորապես Էրեբունի զանգվածի բարձրահարկ շենքերի պատերին, էլեկտրական սյուներին, էլեկտրական արկղերին եւ այլուր: Նույնանման զանգվածային խախտումներ կան նաեւ Նորագավիթ թաղամասում: Դրանից հետո այսօր` մայիսի 1-ին, թիվ 12 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը հայտարարել է, որ թեեւ իրենց բողոքի հիման վրա որոշում էր կայացրել վերացնել իր մրցակից երկու թեկնածուների` Գոհար Վեզիրյանի եւ Լյովա Խաչատրյանի քարոզչական պաստառները օրենքով չսահմանված վայրերից, սակայն որոշումն, ըստ էության, չի կատարվել: 

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ