News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում կարճ ժամանակ անց, երբ քաղաքը լքել է ԱՄՆ-ի նախագահը, պայթյուն է  տեղի ունեցել: Ահաբեկչությունն իրականացրել է մեքենայով  մահապարտը:

Ըստ AFP-ի տվյալների` չարագործների թիրախը եղել է արտասահմանցիների համար նախատեսված հյուրանոցը: Քաբուլում կատարվածի հետ կապված` ԱՄՆ-ի դեսպանատունն Աֆղանստանում իր աշխատակիցներին կոչ է արել հեռու մնալ պատուհաններից եւ, հնարավորության դեպքում, իջնել ապաստարան:

Reuters-ը հայտնում է Քաբուլում առնվազն երկու պայթյունների եւ երկու զոհերի մասին: CNN-ը նույնպես հայտնում է երկու հզոր պայթյունների եւ առաջին պայթյունի հետեւանքով վեց զոհերի մասին:

Պայթյունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը:

Մայիսի 2-ի գիշերն անակնկալ կերպով Աֆղանստան է մեկնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Այցն սկսվել է մութն ընկնելուց հետո եւ անց է կացել  անվտանգության աննախադեպ միջոցառումների պայմաններում: Հատկանշական է, որ, ելույթ ունենալով Բահրամի ռազմակայանում, Օբաման խոսել է ահաբեկչության դեմ պայքարի հաղթանակի մոտ լինելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ