News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հուլիսի 15-ին վթարի ենթարկված Թեհրան-Երեւան չվերթի ՏՈՒ-154 ինքնաթիռի զոհերի մնացորդներն ուղարկվել են ԴՆԹ ուսումնասիրություն անցնելու:

Նախօրեին ժամը 20:30-ի դրությամբ ինքնաթիռի զոհերի հարազատներն Իրանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչների ուղեկցությամբ ժամանել են Ղազվին քաղաքի մերձակայքում գտնվող ՏՈւ-154 ինքնաթիռի վթարի վայր, տեղեկացնում են կառավարական հանձնաժողովից:

Հարազատները հնարավորություն ունեցան անձամբ տեսնելու տեղի ունեցած աղետի հետեւանքները եւ ծաղիկներ են դրել ի հիշատակ իրենց մտերիմների ու բարեկամների: Նրանց տեղեկացվել է, որ վթարի ենթարկված ինքնաթիռի ուղեւորների հայտնաբերված մասունքները եւ անձնական պարագաներն արդեն տեղափոխվել են Թեհրան` ԴՆԹ-ի ուսումնասիրություններ կատարելու համար: Հարազատներին հնարավորություն է տրվել աղետի վայրից սափորներով հող բերել հայրենիք:

Երեկ ուշ երեկոյան զոհվածների հարազատները վերադարձել են Թեհրան:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում հայտարարվել է 2009-ին Ղազվինի մոտ ՏՈՒ-154 օդանավի ավիավթարի պատճառը. Կան
Թռիչքի ժամանակ շարժիչի կոմպրեսորներից մեկն անջատվել է, որի պատճառով ընդհատվել է վառելիքի մատակարարումը դեպի շարժիչ...
Գյուլ. Մինսկի խումբն իր համար Հարավային Կովկասով տուրիստական երթուղի է մշակել
Կովկասում գործող ստատուս-քվոն որեւէ մեկին օգուտ չի տա…
Մասնագետները մոտ են Թեհրան-Երեւան ինքնաթիռի վթարի պատճառների բացահայտմանը
Այս պահի դրությամբ վերծանվել է սեւ արկղերի տեղեկատվության կեսից ավելին…
Թեհրան-Երեւան չվերթի ինքնաթիռի կործանման պատճառը շարժիչի հանկարածակի կանգն է եղե
Հետաքննությունը հերքել է այն վարկածը, թե ինքնաթիռի վթարման պատճառը եղել է գերծանրաբեռնվածությունը…
Իսրայելի դեսպանի գաղտնի այցը Հայաստան
ԱԳՆ մամուլի խոսնակը հերքել է այցի մասին չհրապարակման դիտավորությունը…
Հայաստանի տարածքով Իրանից Լիբանան զենքի տեղափոխման մասին տեղեկությունը տարածել ե
Խոսքն այն մասին է, թե իբր վթարի ենթարկված իրանական ինքաթիռը տեղափոխելիս է եղել «Հզբոլլահ»-ի զենքերը…
Ամենաշատ