News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը մեծ ապագա ունի, Թուրքիան ցանկանում է ղարաբաղյան խնդրի կարգավորմանը հասնել քաղաքական եւ դիվանագիտական ուղիներով եւ կանի հնարավորը դրա համար: Այդ մասին ադրբեջանական APA-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:

Նրա խոսքով, տարածաշրջանում նորմալ հարաբերություններ հաստատելու համար Հայաստանին, առաջին հերթին, անհրաժեշտ է լուծել ղարաբաղյան խնդիրը: «Մեզ վշտացնում է այն փաստը, որ մեր մեկ միլիոն եղբայրներ փախստականներ են: Յուրաքանչյուրը պետք է իրեն դնի մյուսի տեղն ու օգնություն ցուցաբերի: Դա ազգային հարց է: Կուսակցությունները պետք է օգտագործեն դա իրենց նպատակների համար: Այդ հարցերում Ադրբեջանը պետք է իր հույսը դնի Իլհամ Ալիեւի վրա: Թուրքիան՝ իմ: Հայաստանը՝ Սարգսյանի: Հարգելի Մեդվեդեւն ու Օբաման պետք է այս հարցում ավելի մեծ աջակցություն ցուցաբերեն: Ես այդ հարցերի լուծման մեծ հույսեր ունեմ»,- ասել է Գյուլը:

Թուրքիայի նախագահը նկատել է, թե գործող ստատուս-քվոն Կովկասում որեւէ մեկին օգուտ չի կարող տալ, ոչ Ադրբեջանին, ոչ Թուրքիային, ոչ Հայաստանին: «Աշխարհը արագ փոխվում է, պետք է լուծել խնդիրները: Եթե շարունակենք սառեցնել խնդիրները սառնարանում, դրանք անսպասելիորեն կրկին կհայտնվեն»,- ասել է Գյուլը:

Նրա պնդմամբ, Մինսկի խումը լուրջ քայլեր է ձեռնարկում կարգավորման ուղղությամբ: «Բայց անցել է 18 տարի եւ, ցավոք, Մինսկի խումբը չի կարողացել կոնկրետ արդյունքի հասնել: Մենք ուզում ենք, որ խումբը մոտենա հակամարտության լուծմանը, բայց այսօր խմբի այցը տարածաշրջան «տուրիստական այցելություն» են անվանում: Ուստի նոր քայլեր են պետք»,- նկատել է Թուրքիայի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում հայտարարվել է 2009-ին Ղազվինի մոտ ՏՈՒ-154 օդանավի ավիավթարի պատճառը. Կան
Թռիչքի ժամանակ շարժիչի կոմպրեսորներից մեկն անջատվել է, որի պատճառով ընդհատվել է վառելիքի մատակարարումը դեպի շարժիչ...
Մասնագետները մոտ են Թեհրան-Երեւան ինքնաթիռի վթարի պատճառների բացահայտմանը
Այս պահի դրությամբ վերծանվել է սեւ արկղերի տեղեկատվության կեսից ավելին…
Թեհրան-Երեւան չվերթի ինքնաթիռի կործանման պատճառը շարժիչի հանկարածակի կանգն է եղե
Հետաքննությունը հերքել է այն վարկածը, թե ինքնաթիռի վթարման պատճառը եղել է գերծանրաբեռնվածությունը…
Իսրայելի դեսպանի գաղտնի այցը Հայաստան
ԱԳՆ մամուլի խոսնակը հերքել է այցի մասին չհրապարակման դիտավորությունը…
Հայաստանի տարածքով Իրանից Լիբանան զենքի տեղափոխման մասին տեղեկությունը տարածել ե
Խոսքն այն մասին է, թե իբր վթարի ենթարկված իրանական ինքաթիռը տեղափոխելիս է եղել «Հզբոլլահ»-ի զենքերը…
Խոսակցությունները, թե Հայաստանը «Հզբոլլահին» զենք մատակարարելու տարանցիկ երկիր է
Հայաստանի՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ունեցած ավանդը միշտ էլ բարձր է գնահատվել միջազգային կառույցների կողմից…
Ամենաշատ