News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն իր բլոգում տեսաուղերձ է տեղադրել, որտեղ անդրադառնում է մեծ ամերիկուհի եւ հայ ազգի բարեկամ Կլարա Բարթոնի մահվան հարյուրամյա տարելիցին:

Տեսաուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Այս տարի լրանում է մեծ ամերիկուհի եւ հայ ազգի բարեկամ Կլարա Բարթոնի մահվան հարյուրամյա տարելիցը: Կլարա Բարթոնը 1888թ հիմնել է Ամերիկյան Կարմիր Խաչը: Նա պարզապես իդեալ է աշխարհի շատ ու շատ կանանց  համար: Նա օգնում էր պատերազմից  ու տարերային աղետներից տուժածներին, Ամերիկայում եւ Ամերիկայի սահմաններից դուրս` դառնալով մարդասիրական օժանդակության եւ աղետներից տուժածներին օգնության  ցուցաբերման ամենազդեցիկ դեմքը Միացյալ Նահանգներում:

Նրանք, ովքեր գիտեն Կլարա Բարթոնին Հայաստանում, հիշում են, որ նա ղեկավարեց Ամերիկյան Կարմիր Խաչի 1896թ առաքելությունը: Այդ ժամանակ նա 74 տարեկան հասակում կտրեց, անցավ Ատլանտյան օվկիանոսը եւ հասավ Կ. Պոլիս, որպեսզի օգնի մեղմել կոտորածներից, հիվանդություններից ու սովից  տառապող հայ ժողովրդի զրկանքները: Բարթոնը եւ նրա թիմը 7 ամիս շարունակ աջակցություն էին ցուցաբերում տարածաշրջանի հայ ազգաբնակչությանը: Նրա առաքելության շրջանակում մեծաթիվ մարդիկ, ովքեր  բծավոր եւ որովայնային տիֆի, դիզիենտերիայի եւ ծաղկի համաճարակներից մահանալու վտանգի առաջ էին կանգնած, ստացան անհրաժեշտ բուժօգնություն:

Հարյուրավոր գյուղական բնակավայրերում նրանք բաժանում էին սննդամթերք, սերմեր, աշխատանքի գործիքներ եւ եղջերավոր անասուններ: Ամերիկյան հասարակության նվիրատվությունների շնորհիվ, որոնց ընդհանուր գումարային արժեքն այսօրվա հաշվարկներով, կազմում է շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար, Ամերիկյան կարմիր խաչը, Կլարա Բարթոնի գնահատմամբ, կարողացավ փրկել առնվազն 50 հազար մարդու կյանք: Ի գնահատումն կատարված աշխատանքի Կլարա Բարթոնն արժանացավ Երուսաղեմի, Կիպրոսի եւ Հայաստանի պարգեւների եւ ստացավ շքանշան թուրքական սուլթանից: Նրա աշխատանքը համընդհանուր գովասանքի արժանացավ, քանզի հիմնվում էր համընդհանուր մարդկային արժեքների վրա`մի կողմ թողնելով կրոնական համոզմունքները: Կլարա Բարթոնի մահվանից անցել է 100 տարի, սակայն մենք դեռ հիշում ենք նրան: Նա հանդիսանում է հայ-ամերիկյան բարեկամության անսասան խորհրդանիշ: Նա օգնում էր կարիքի մեջ հայտնված մարդկանց ցույց տալով, թե ինչքան շատ բան կարող է անել մեկ մարդը նախաձեռնողականության եւ կամավորականության ոգու առկայության պարագայում»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ