News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Facebook-ի բաժնետոմսերի նախնական տեղադրումը  (IPO) տեղի կունենա 2012 թվականի մայիսի 18-ին: Նման որոշում է կայացրել սոցիալական կայքի ղեկավարությունը, հայտնում է AP-ն:

Ըստ ոչ պաշտոնական տեղեկության` մայիսի 7-ից Facebook-ը կսկսի այսպես կոչված road-show-ն` ամենահավանական ներդրողների հետ հանդիպումների շարքը` ընկերության բաժնետոմսերի նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով:

Նրանցից մի քանիսում կմասնակցի ընկերության հիմնադիր Մարք Ցուքերբերգը, հաղորդում է  rbc-ն: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Facebook-ն IPO-ի հայտ էր ներկայացրել այս տարվա փետրվարին: Լիսթինգը տեղի կունենա Nasdaq-ի բորսայում: 5 միլիարդ դոլար գումարը, որը նախատեսում է ներգրավել ընկերությունը, կարող է այս  IPO-ն դարձնել համաշխարհային համացանցային արդյունաբերության մեջ խոշորագույնը: 

Թեեւ Facebook-ը նախնական հայտում նշել էր 5 միլիարդ  գումար, այն կարող է երկու անգամ ավելանալ տեղակայման նախապատրաստման ընթացքում: Սոցկայքը նախատեսում է  IPO-ի արժեքի գինն ստանալ 75-100 միլիարդ դոլարի սահմաններում, որի համար էլ պատրաստվում է  ներգրավել մոտավորապես 10 միլիարդ դոլար:

Ընկերության վերջին հաշվետվությունների համաձայն` այս տարվա 1-ին եռամսյակում նրա մաքուր շահույթը կրճատվել էր 12%-ով եւ կազմել 205 միլիոն դոլար: Շահույթն աճել էր 45%-ով եւ գերազանցել 1 միլիարդ դոլարը: Ակտիվ օգտվողների քանակը կազմել էր  ավելի քան 900 միլիոն մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ