News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը կլուծարի «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը, իսկ գույքը կփոխանցվի այլ պետական գերատեսչությունների: Հարցը ներառված է ՀՀ կառավարության մայիսի 3-ի նիստի օրակարգում:

Հիշեցնենք, որ ամերիկյան կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հայաստանյան ծրագիրը սկսվել է 2006 թ., ավարտվել 2011 թ. սեպտեմբերի 29-ին: Ընդհանուր առմամբ իրականացվել է 177 մլն դոլարի աշխատանք:

Հազարամյակի մարտահրավերները վերջին տարիներին ամենամեծ ներդրումն է կատարել Հայաստանի ոռոգելի գյուղատնտեսության համակարգում: Ծրագրից օգտվել է 350 գյուղական համայնքների մոտ 400 հազ. բնակիչ: Վերանորոգվել են ոռոգման կարեւորագույն ենթակառուցվածքներ` մայր ջրանցքներ, ինքնահոս համակարգեր, պոմպակայաններ, ներտնտեսային ցանցեր եւ Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգը: 5 տարում ծրագրի շնորհիվ ոռոգելի է դարձել 47 հազ. հա, որից 9 հազ. հա` նոր ոռոգվող հողեր:

Նշենք, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հետ կնքած Հայաստանի համաձայնագիրը նախապես ենթադրում էր 235 մլն դոլարի ներդրում: 2009 թ. մարտին «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը, որը վարում էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որոշեց դադարեցնել Հայաստանում գյուղական ճանապարհների ենթածրագրի ֆինանսավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ