News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իրանի մայրաքաղաքի անվտանգության ուժերը ձերբակալել են երկու նախկին մահմեդականների, ովքեր քրիստոնյա էին դարձել եւ արգելված եկեղեցու դավանորդներ էին: Ձերբակալվածների գտնվելու մասին առայժմ տեղեկություններ չկան, հաղորդում է «Սեդմիցա.ru»-ն` վկայակոչելով MohabatNews-ը:

Անվտանգության ուժերի աշխատակիցները` քաղաքացիական համազգեստով, առանց ձերբակալման օրդեր ներկայացնելու եկել են 26-ամյա Լադանի տուն: Նրանք առգրավել են նոթբուքը, լուսանկարչական սարքը, գրքեր, լուսանկարներ, ապա տարել են կնոջը:

Ավելի ուշ դատարան է կանչվել նաեւ նրա մայրը:

27-ամյա Խումանը եւս ձերբակալվել է ապրիլի 14-ին: Ենթադրաբար նրանք այժմ գտնվում են Էվին բանտում: Տեղական եկեղեցու անդամները կարծում են, որ ձերբակալությունը կապված է եւս մեկ իրանցու մկրտելու հետ, արարողությանը մասնակցել են Լադանն ու Խումանը:

Իրանում հավատափոխների ձերբակալությունները պարբերական են դարձել տարվա սկզբից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ