News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Մասնագետները հակվում են այն մտքին, որ Ռուսաստանի Նիժեգորոդյան մարզի «Մուլինո» պոլիգոնում պայթյունի պատճառը անվտանգության տեխնիկայի կանոների խախտումն է եղել:

Հիշեցնենք, որ նախօրեին «Մուլինո» պոլիգոնում հին ռազմամթերքը հավաքելիս տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով մահացել է 6 զինծառայող, 4-ը վիրավորվել են:

Ինչպես հաղորդում է Vesti FM-ն, ներկայումս պայթյունի վայրում աշխատում է քննիչների միանգամից մի քանի խումբ: Նրանք ուսումնասիրում են տարածքը` 10 կմ շառավղով եւ բեկորներ փնտրում:

Հայտնի է դարձել, որ պայթել են կառավարվող հակատանկային հրթիռներ: Զինվորականները նշում են, որ աշխատել է էլեկտրոնիկան, սակայն պարզ չէ, թե ինչու այն չի անջատվել: Ավելի վաղ նշվում էր, որ հավաքվող ռազմամթերքի տարիքը 40 տարի էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ