News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Լիբանանական «L`Orient-Le Jour» թերթը հոդված է նվիրել գիտնական, հնագետ, Լիբանանի մինչպատմական շրջանի թանգարանին հիմնադիր Լեւոն Նորդիգյանին` նշելով, որ այդ թանգարանի գոյության համար լիբանանցիները պարտական են հենց նրան:

«Մենք  պարտական ենք մի մարդու, ով իր կյանքը նվիրել է հնագիտությանը: 2000 թ-ին բացված` Լիբանանի մինչպատմական թանգարանը հիշատակի անսովոր վայր է, որը հանրության համար հասանելի է դարձնում Մերձավոր Արեւելքում իր տեսակով եզակի կրթական գործիք: Բոլոր նրանք, ովքեր ծանոթ են Լեւոն Նորդիգյանի հետ, արժանին են մատուցում այդ մարդուն, ով միաժամանակ թե գիտնական է, թե անվանի մանկավարժ, թե Լիբանանի բոլոր արահետների գիտակ»:

Թերթը նշում է, որ այս ձմռանը գիտնականը Ակադամիական արմավենու ֆրանսիական մեդալի է արժանացել Ֆրանսիայի դեսպանության առաջին քարտուղար Օրելիեն Լեշեվալիեյի կողմից, ով ասել է. «Նման պահերին ընդունված է պատմել մրցանակակրի կարիերայի մասին, սակայն ձեր կարիերան ոգու կարիերա է...Դուք ստեղծող եք, մեկը այն պիոներներից, որոնք միախառնում են սահմանները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ