News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում կրկնակի ահաբեկչության հետեւանքով, ըստ ճշտված տվյալների, 12 մարդ է զոհվել։ Շուրջ 90 մարդ վիրավորվել է։ 17 տուժածների վիճակը բժիշկները ծանր են գնահատում։

Հիշեցնենք, որ Մախաչկալայում մայիսի 3-ին  «Ալյասկա-30» թաղամասի ոստիկանական մասում 2 հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Ավելի վաղ հաղորդվել էր 4 զոհերի մասին։  

Մահապարտը պայթեցրել էր «Լադա պրիորը»: Դրանից հետո մի քանի մեքենաներ են բռնկվել։  Ոստիկաններն շտապել են օգնել մարդկանց, ժամանել են հրշեջները եւ այդ պահին երկրորդ մահապարտը, այս անգամ արդեն  «Գազելով», գործի է դրել եւս մեկ պայթուցիկ սարք։

Ահաբեկիչների մեքենաներից համարյա բան չի մնացել։ Փորձագետները հաստատել են, որ առաջին պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է 10 կգ ֆունտ, երկրորդինը՝ 50: Երկուսն էլ համալրված են եղել ճառագայթող տարրերով, հայտնում է  «Առաջին ալիքը»:

Բռնկված հրդեհի հետեւանքով ամբողջովին այրվել են շուրջ 20 մեքենաներ։ Վնասվել է մերձակայքի գազատարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ