News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Պակիստանի հյուսիս-արեւմուտքում ամբոխում մահապարտ-ահաբեկիչ է պայթել։ Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ շուրջ 40-ը։

Դեպքը տեղի է ունեցել Թեքսիս Հար քաղաքում։ Ահաբեկչության վայրը շրջափակված է ոստիկանության կողմից, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»։

Ահաբեկչությունը տեղի է ունեցել Աֆղանստանի սահմանի մոտ գտնվող Բաջաուր ցեղային շրջանում, որտեղ դաշնային օրենքները չեն գործում, եւ որտեղ չի տարածվում Պակիստանի ոստիկանության ազդեցությունը։ Այդ վայրը դարձել է գրոհային-իսլամական  խմբավորումների ապաստան, որոնք հանդես են գալիս հարեւան Աֆղանստանի վարչակարգի եւ պակիստանյան իշխանությունների դեմ, որոնց թալիբները հայտարարել են  «իսլամի կանոնների խախտողներ»։

Ահաբեկչական ոչ մի  խմբավորում չի ստանձնել այդ ահաբկչության պատասխանատվությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ