News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը կոչ է արել Հայաստանի ընտրողներին խորհրդարանական ընտրություններում ակտիվորեն աջակցել հայ կոմունիստներին:

Զյուգանովի ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Շատ կարեւոր է այս ծանր ժամանակներում գիտակցել, որ առանց մեր եղբայրական ժողովուրդների սերտ փոխգործողության, առանց այն մարդկանց լայն ներկայացվածության, ովքեր պաշտպանել են մեր հաղթանակը, բարեկամությունը, արդարությունը, հարգանքը, ովքեր պաշտպանել են աշխատանքի մարդու շահերը, անհնար է դուրս գալ բարդ ճգնաժամից,  որում, ինչպես թակարդում, հայտնվեցին մեր երկրներն ու պետությունները: Միայն դիրքորոշումների մերձեցմամբ, այդ ուղղությամբ տարվող աշխատանքով, միայն հոգածությամբ նրանց մասին, ով իր խելքով ու տաղանդով արարում է  աշխարհի գլխավոր արժեքները, կարելի է առաջընթաց ունենալ:

Մեր խմբակցությունը միշտ սատարել եւ օգնել է Հայաստանի գործընկերներին: Մենք շահագրգռված ենք, որպեսզի Կոմկուսի ներկայացուցիչները միշտ կարողանան պաշտպանել աշխատավորների շահերը, եւ պաշտպանել, առաջին հերթին, խորհրդարանում, ընդունելով օրենքներ ի նպաստ յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր ընտանիքի, յուրաքանչյուր քաղաքացու:

Հուսով եմ, որ այդ աջակցությունը, այդ բարեկամությունը միայն ամրապնդվելու են, ուստի ձեզ հաջողություն եմ մաղթում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ