News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Վանաձոր համայնքում առկա 84 երրորդ կարգի վթարային շենքերի ու դրանց ներսում ապրող բնակիչների վիճակը շարունակում է օրհասական մնալ: Կան շենքեր, որոնք ամեն պահի կարող են փլվել, իսկ ստեղծված իրավիճակին նպաստում են նաեւ եղանակային տեղումները:

Նշված շենքերը վթարային են դարձել 1988-ի աղետալի երկրաշարժից հետո, մոտ 4 տարի առաջ էլ համարվել են երրորդ կարգի վթարային, սակայն նոր ուսումնասիրությունների արդյունքում նշված 84 շենքերի մեծ մասը անկասկած կճանաչվի քանդման ենթակա, հետեւաբար, կորոշվի նաեւ բնակիչներին անհապաղ տարհանել այդտեղից:

Քաղաքային ու մարզային իշխանությունները վստահեցնում են, որ համայնքի բյուջեով խնդիրը լուծել անհնար է` հույսները կապելով կառավարության  ֆինանսական աջակցության հետ`շենքերը  կամ ամրացնելու, կամ էլ բնակիչներին բնակարաններով ապահովելու հարցերում, սակայն խնդրի լուծումը դեռ չի երեւում:

Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդանի փոխանցմամբ, հարցը բազմիցս բարձրացվել է կառավարությունում: Ըստ նրա, Վանաձոր համայնքի բյուջեն հնարավորություն չունի, որպեսզի  այդ շենքերն ամրացնի, առավել եւս, որ մեկ շենքի ամրացման միջին գումարը կկազմի մինչեւ 500 մլն դրամ:

«Այսինքն Վանաձոր քաղաքի բյուջեով մենք ի վիճակի կլինենք ընդամենը տարեկան 5-6 շենք ամրացնել, այս առումով հարցը բարձրացվել է բազմիցս, ու հիմա փորձում ենք կատարել հաշվարկներ ու հասկանալ, թե արդյոք իմաստ ունի՞ այդ շենքերը ամրացնել թե` ոչ: Եթե պետական բյուջեի միջոցները մեզ հնարավորություն տան, միգուցե կատարենք հաշվարկներ եւ գնանք բնակարանների ձեռքբերման վկայագրերի տրամադրման տարբերակին, որը շատ ավելի խելքին մոտ է,-ասաց Արթուր Նալբանդյանը, հավելելով, որ իր կարծիքով այս կամ հաջորդ տարի իրենք  կանդրադառնան այս խնդրին, հասկանալու համար, թե ամրացումն է ավելի ձեռնտու, թե ԲԳՎ-ների տրամադրման տարբերակը: 

Հ.Գ. Վթարային շենքերի բնակիչների փոխանցմամբ, իրենց շենքեր չեն ացելում  անգամ պատգամավորության թեկնածուները, որոնք վախենում են, որ շենքը կփլվի հենց իրենց գլխին:

Տպել
Ամենաշատ