News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մայիսի 3-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս»  մակնիշի ավտոմեքենան Ագարակ-Մեղրի ճանապարհի 1-ին կմ-ին կողաշրջվել է, ինչի հետեւանքով ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մայիսի 3-ին, ժամը 16.00-ին, Նուբարաշենի խճուղու թիվ 9 հասցեի մոտ  իրար են բախվել «ՄԱԶ»  եւ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Հոնդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մայիսի 3-ին, ժամը 10.15-ին, Արամ Խաչատրյան փողոցի թիվ 10 շենքի մոտ իրար են բախվել «Տոյոտա»  եւ «Հունդայի»  մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մայիսի 3-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Ճամբարակ-Սեւան ճանապարհի 6-րդ կմ-ին «ԲՄՎ-320»  մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:

Տպել
Ամենաշատ