News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կրասնոյարսկում պարզում են 7 ամսական աղջնակի դաժան սպանության հանգամանքները: Դիահերձման արդյունքում պարզվել է, որ երեխան գանգուղեղային վնասվածք է ունեցել, կոտրված են եղել 9 ողերը, իսկ մարմնի վրա բազմաթիվ սալջարդեր են եղել:

Քննության նախնական տվյալներով, մայիսի 2-ի գիշերը 27-ամյա կինը վիճել է իր կենակցի հետ եւ, վերցնելով երկու փոքրիկ երեխաներին, տաքսիով գնացել է ծանոթ տղամարդկանց տուն: Նրանք երեքով հարբել են, իսկ առավոտյան տղամարդկանցից մեկը տեսել է, որ երեխան խռխռում է:

Նա շտապօգնություն է կանչել, սակայն երեխային փրկել չի հաջողվել: Տանտերը, նրա ընկերն ու երեխայի մայրը հերքում են իրենց մեղսակցությունը սպանությանը, հաղորդում է NewsLab.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ