News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը


Ընտրակաշառքը ոչ միայն արմատախիլ չի արվել, այլեւ սկսել է նոր հունով ծաղկել, երբ այն տվողն ու վերցնողը համագործակցում են:

Այս մասին այսօր` մայիսի 4-ին, ընտրությունների վերահսկման միասնական շտաբի նիստում հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Արմեն Ռուստամյանը, նկատելով, որ դա ողբերգություն է ժողովրդի համար:

Նրա խոսքով, քարոզարշավի ժամանակ երկրորդ անընդունելի երեւույթը մեծամասնական ընտրկարգով առաջադրված թեկնածուների միջեւ կրքերի լարումն էր: «Թեկնածուների միջեւ թշնամությունը շատ ակնհայտ է հատկապես մարզերում, որտեղ սկսում են թշնամանալ գյուղի բնակիչները` բաժանվելով երկու ճամբարների: Ընտրություններից հետո թեկնածուները հաշտվում են, իսկ բնակչությունը շարունակում է ապրել լարված մթնոլորտում: Միաժամանակ, ժամանակին մենք հայտարարել էինք, որ պետք է հրաժարվել մեծամասնական ընտրակարգից»,-ասաց Ռուստամյանը:

Անդրադառնալով միասնական շտաբի գործունեությանը, Ռուստամյանը նշեց, որ շտաբի նպատակն է ընտրությունների օրը ընտրողին ազատ քվեարկելու հնարավորություն տալը, վստահ լինելով, որ նրանց ձայնը կհասնի հասցեատերերին: Դրա համար շտաբը կանի ամեն ինչ:

ՀՅԴ ներկայացուցիչը հայտարարեց, որ միասնական շտաբի անդամ-ուժերը կարող են շարունակել համագործակցությունն ապագա խորհրդարանում, ինչպես մեծամասնական ընտրակարգից հրաժարվելու, այնպես էլ համակարգային այլ խնդիրներ լուծելու համար:

Հիշեցնենք, որ ընտրությունների վերահսկման միասնական շտաբի կազմում են ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: «Ժառանգությունը» հրաժարվել է միանալ շտաբին, նշելով, որ իշխող կոալիցիայի մաս կազմող ԲՀԿ-ն մի կողմից ընտրակաշառքներ է բաժանում, մյուս կողմից ներկայանում որպես արդար ընտրությունների ջատագով:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ