News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Ելնելով մեր փորձից` գիտենք, որ Թուրքիայի հետ ծայրահեղ բարդ է համաձայնության գալը: Այդ մասին մայիսի 4-ին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը` Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոյի հետ համատեղ հանդիպմանը:

Մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, թե հարեւանների ու հայաստանի հետ մասնավորապես հարաբերությունները բարդ են, Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Կարծում եմ` Թուրքիայի ԱԳ նախարարն անկեղծ չէ: Թուրքիան խնդիրներ ունի ոչ թե երեք, այլ առնվազն երկու անգամ ավելի շատ պետությունների հետ: Իսկ վերջին շրջանում, մտադրվելով խնդիրները զրոյացնել, նա միայն ավելացրել է խնդիրների քանակությունը»:

Նալբանդյանի խոսքով, չնայած բոլոր բարդություններին, որ թուրքական կողմը հարուցել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների բանակցային գործընթացի ժամանակ, մենք եկանք եւ ստորագրեցինք, իսկ Թուրքիան նախ խոչընդոտներ հարուցեց, ապա եւ հրաժարվեց հարգել պայմանավորվածությունները: «Կարծում եմ` Դավութօղլուի կողմից մեկնաբանությունները տեղին չեն»,- ասել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ