News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին խորհուրդ է տալիս բարելավել բիզնես-միջավայրը ներդրողների ներգրավման եւ պաշտպանության համար, ինչպես նաեւ նվազեցնել տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, որտեղ աշխատում են բազմաթիվ  ներգաղթյալներ եւ ձեռնարկատերեր: 

Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Գիլյերմո Տոլոսան Reuters-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ հիմնադրամը գոհ է Հայաստանում մակրոտնտեսական իրավիճակից, որտեղ տնտեսական աճը հասել էր  4,6%-ի  2011 թվականին, 2009 թվականին  14,2%-ով ՀՆԱ-ի անկումից հետո, իսկ ինֆլյացիան 2011 թվականին դանդաղել էր 4,7% ` 2010-ի 9,4%-ի համեմատ, այն նույն ժամանակ, երբ դեֆիցիտն 2009 թվականին իջել էր  8,0%-ից  3%:

Ըստ ԱՄՀ-ի` Հայաստանում տնտեսական աճը 2012 թվականին կկազմի  3,8%, իսկ տարեկան ինֆլյացիան` 2,5-5,5%:
«Մենք գոհ ենք մակրոտնտեսական պատմությունից: Սակայն այն, ինչ տեղի է ունենում միկրոտնտեսությունում, մասնավորապես բիզնես-միջավայրում, զգալի բարեփոխումների կարիք է զգում», - ասել է Տոլոսան:

Ըստ նրա` երկրում անառողջ բիզնես մթնոլորտը կապված է ձեռնարկատերերի վրա  վարչակարգային ճնշման հետ եւ օրենքների հաճախ բարձիթողի  կիրառմամբ, հայտնում է AFN-ը:

Նա նշել է, որ կաշառակերությունը,  փոքր ընկերությունների նկատմամբ անարդար վերաբերմունքը, եւ անհիմն արտոնությունների ստեղծումը խոշոր ընկերությունների համար, որոնք  հավատարիմ են իշխանություններին, անառողջ գործարար միջավայր են ստեղծում: Թոլոսան նաեւ նշել է, որ տվյալ իրավիճակը վերաբերում է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ներդրողներին, եւ ընդգծել է, որ արտասահմանյան ներդրողներին պետք է տրամադրել ավելի շատ պաշտպանություն եւ որոշակիություն:

Ըստ նրա` արտասահմանյան ներդրողների որոշ մասն ստիպված է եղել փակել բիզնեսը եւ լքել երկիրը` չնայած որ կան նաեւ հաջող դեպքեր:

Հայաստանում 2011 թվականին ուղզակի ներդրումների ծավալը կազմել է 539 միլիոն դոլար, եւ ԱՄՀ-ն այդ ցուցանիշի մինչեւ 574 միլիոնի աճ է սպասում:

Հայաստանում գլխավոր արտասահմանյան ներդրողը, ինչպես նաեւ տեղի տնտեսության շարժիչ ուժը, Տոլոսայի խոսքով, Ռուսաստանն է:

Դրսից դրամական փոխանցումները, հիմնականում Ռուսաստանից, կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի  15%-ը:  Ռուսաստանը ներկայացված է Հայաստանի տնտեսության բոլոր հիմնական ոլորտներում` էներգետիկա (Գազպրոմի հետ ՀՁ  Հայռուսգազարդ եւ առաքող կազմակերպություններ), հեռահաղորդակցում (Վիմպելկոմ, ՄՏՍ), մետալուրգիա (Geopromining), բանկային հատված (ՎՏԲ, Արմէքսիմբանկ):

Տոլոսան կարծում է, որ  Ռուսաստանում տնտեսական իրադրությունից այսքան մեծ չափի կախվածությունն անբարենպաստ է Հայաստանի համար, որի տնտեսությունը զգալի կրճատման էր ենթարկվել 2009 թվականին` հիմնականում ռուսական գործարար ակտիվության դանդաղելու հետեւանքով: «Եթե բիզնես միջավայրը բարելավվի, դա մեծ նախադրյալ կստեղծի այլ երկրներից ներդրումների համար եւ Հայաստանին թույլ կտա պայքարել  վտանգների դեմ եւ կախվածության մեջ չլինել Ռուսաստանից», - ասել է ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ