News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Իշխող կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցությունը դրական է գնահատում ավարտվող քարոզարշավի ընթացքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՕԵԿ-ի մամուլի քարտուղար Հարություն Ամիրյանը:

Նրա խոսքով, իրենց հաջողվել է բոլորին հասցնել կուսակցության գաղափարները եւ ծրագրերը:  «Մենք պատրաստվում ենք մայիսի 4-ին, ժամը 17:00-ին Երեւանում կայանալիք հանրահավաքին, որը կարձանագրի ՕԵԿ-ի նախընտրական արշավի ավարտը»,-նշեց Ամիրյանը:

Հարցին, թե ինչով է այս քարոզարշավը տարբերվել 2007-ի քարոզարշավից, նա պատասխանեց. «Մենք բազմաթիվ վայրերում ենք եղել, բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել եւ լայնորեն ներկայացրել ենք մեր ծրագրերն ու մոտեցումները»:

Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներից ՕԵԿ-ի ակնկալիքներին, կուսակցության մամուլի քարտուղարն ասաց, որ ՕԵԿ-ն ակնկալում է առնվազն կրկնապատկել իր պատգամավորների թիվն ԱԺ-ում:

Նշենք, որ ՕԵԿ-ը 2007-ի ընտրություններում ստացել է 8 մանդատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ