News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս քարոզարշավը, ինչպես նաեւ նախկինները, աչքի չընկավ բանավեճերի առատությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, հավելելով, որ քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը ձգտել է խուսափել ընդդիմախոսների հետ հրապարակային բանավեճերից:

«Կուսակցությունները ձեռնպահ են մնացել բանավեճերից, որտեղ կապացուցեին իրենց իրավացիությունը: ԲՀԿ-ն չի խուսափել ոչ մի բանավեճից եւ կարծում է, որ քաղաքական բանավեճերը, ներկայացվող ծրագրերը եւ դրանց քննարկումը պետք է քարոզարշավի կարեւոր բաղադրիչ դառնային, ինչը, ցավոք, տեղի չունեցավ»,-նշեց նա:

Անդրադառնալով ԲՀԿ քարոզարշավին, Զոհրաբյանն ասաց. «Ոչ միայն ես, այլեւ շատ հասարակական ու քաղաքական գործիչներ, ովքեր երբեք աչքի չեն ընկել ԲՀԿ-ի հանդեպ բարյացկամ վերաբերմունքով, նշում են, որ այս քարոզարշավի ֆավորիտն, իհարկե, ԲՀԿ-ն է: Եթե մեր երկրում տեղի ունենան ազատ, արդար ընտրություններ, որոնց արդյունքները վստահություն ներշնչեն առաջին հերթին ժողովրդի մոտ, ապա ԲՀԿ-ն միանշանակ առավելագույն թվով ձայներ կհավաքի»,-վստահություն հայտնեց Զոհրաբյանը, ընդգծելով, որ նրանք ընտրությունների են գնում հաղթանակի համար:

«Ես չեմ պատկերացնում քաղաքական ուժ, որը մասնակցում է ընտրություններին ոչ հաղթանակի համար, բայց ԲՀԿ-ն ոչ միայն մասնակցում է, այլեւ ունի բոլոր ռեսուրսները հաղթնակի հասնելու համար: Կրկնեմ, որ ԲՀԿ-ն վարկանիշում առաջատարն է եւ եթե ընտրությունները թափանցիկ ու ազնիվ անցնեն, մենք կհաղթենք»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ