News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ընդհանուր առմամբ դրական է գնահատում ավարտվող քարոզարշավը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, քարոզրաշավն աննախադեպ էր այն իմաստով, որ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը հավասար հնարավորություններ ունեն:

«Նրանցից ոչ մեկը չի կարող դժգոհություն հայտնել, օրինակ լրատվամիջոցների անհասանելիության առումով: Այդ իմաստով իշխանությունները քաղաքական կամք դրսեւորեցին, ցույց տվեցին, որ պատրաստ են ազատ, թափանցիկ ընտրություններ անցկացնել»,- նկատել է Շարմազանովը:

Նա նշել է, որ մայիսի 6-ին ակնկալում են համամասնական ընտրակարգով ստանալ 37-40 տոկոս ձայն, նաեւ «մեծամասնական ընտրակարգով մանդատների զգալի մասը»: Արդյունքում հույս ունենք 70 պատգամավոր ունենալ խորհրդարանում»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ