News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Պետերբուրգում 11 տարվա ազատազրկման է դատապարտվել «Дом-2» հեռուստանախագծի նախկին մասնակցին սպանողը:

Արտակարգ իրավիճակների նախարարության նախկին տեսուչ Յուրի Ժիդկովը մեղավոր է ճանաչվել «սպանության» գործով:

Հետաքննությունն ու դատարանը հաստատված են համարել, որ 2010թ. դեկտեմբերին Յու. Ժիդկովը, անձնական թշնամանից ելնելով, հաձակվել  է 23-ամյա Անդրեյ Կադետովի`  «Дом-2» հեռուստանախագծի նախկին մասնակցի վրա: Ժիդկովը նրան ավելի քան 15 հարված է  հասցրել ծակող-կտրող գործիքով եւ անհետացել հանցագործության վայրից:

Կադետովը մահացել է շտապօգնության մեքենայում: Ավելի վաղ հաղորդվել էր, թե Ժիդկովը կասկածել է Կադետովին իր ընկերուհու բռնաբարության մեջ եւ որոշել վրեժխնդիր լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ